Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին արգելել են մուտք գործել Ռուսաստան![]() 1 սեպտեմբերի 2016 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հայտնի քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը Ռուսաստան արգելվել է: Այդ մասին Գրիգորյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Նա հայտնել է, որ օգոստոսի 30-ի առավոտյան ժամանել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան՝ Մոսկվայում հոր գերեզմանն այցելելու նպատակով: Նա մտադիր էր Երևան վերադառնալ նույն օրը` երեկոյան: «Սակայն ես չկարողացա մուտք գործել ՌԴ տարածք` ռուս սահմանապահները տեղեկացրեցին, որ ինձ արգելված է մուտքը ՌԴ մինչև 2030թ»,-նշել է Գրիգորյանը: : Ծանուցման մեջ հղումներ կային «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որտեղ հիմնականում ասվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։ «Այս ամենը ոչ մի կապ չունի ինձ հետ, քանի որ ես վերջին 20 տարում գործունեություն չեմ ծավալել Ռուսաստանում: Իմ դեպքում կարևոր էր սույն օրենքի միայն 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ ՌԴ տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը մասնակցող օտարերկրյա քաղաքացիների վտարում»,-նշել է քաղաքագետը։ Նա հիշեցրել է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իր ղեկավարած Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնն ակտիվորեն համագործակցում է տարբեր եվրոպական ՈԿԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական ֆոնդերի հետ, որոնք աջակցում են կազմակերպության նախաձեռնություններին։ Քաղաքագետը հայտարարել է, որ իր կենտրոնը չի թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում է եվրոպական ընտանիքում, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ «Ակնհայտ է, որ ՌԴ իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի: Հայտնի է, որ Ռուսաստանը Հայաստանում էլ է ցանկանում ճնշել քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտները»,-ասվում է գրառման մեջ: Նույն օրը` օգոստոսի 30-ին Գրիգորյանին վտարել են Հայաստան, թեև, ինչպես նշել է քաղաքագետը, ավելի ուշ պարզվել է, որ նույնիսկ ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության կայքի նա այժմ էլ իրավունք ունի այցելել ՌԴ: «Շերեմետևո օդանավակայանում գտնվելու ժամանակ ինձնից խլել էին անձնագիրը, և ես զրկված էի ազատ տեղաշարժի հնարավորությունից: Ուզում եմ իմ բողոքը հայտնել այս առնչությամբ: 2016-ի օգոստոսի 30-ին ես դիմել եմ ՀՀ ԱԳՆ` պաշտպանելու համար իմ իրավունքները և մի քանի օր պատասխանի կսպասեմ, որից հետո ինքս գործողություններ կձեռնարկեմ սեփական իրավունքներս պաշտպանելու համար»,-ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |