Փաստաբանը կպահանջի Միրոնովի գործով հարցում անել ԱՄՆ

Փաստաբանը կպահանջի Միրոնովի գործով հարցում անել ԱՄՆ

PanARMENIAN.Net - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ հարցումով ձերբակալված և հետո ազատ արձակված ՌԴ քաղաքացի Միրոնովի պաշտպանությունը կդիմի ՌԴ գլխավոր դատախազություն` ԱՄՆ-ից գործի նյութերը պահանջելու հարցումով: Այդ մասին հայտնել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսեսյանը:

«Ըստ օրենսդրության, եթե ռուսաստանցին ձերբակալվել է այլ պետության հարցումով, գլխավոր դատախազությունը պարտավոր է ստուգել փաստերը: Մենք կպահանջենք, որպեսզի դատախազությունը կատարի իր անմիջական պարտավորություններն ու արդարադատության նախարարությունից խնդրի իր պաշտպանյալին առնչվող նյութերը»,-ասել է փաստաբանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը օգոստոսի 26-ին ձերբակալվել էր Հայաստանում ԱՄՆ հարցումով: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը: Օգոստոսի 29-ին Ներսեսյանը հայտարարեց, որ Միրոնովն արդեն կարող է անարգել հեռանալ Հայաստանից, քանի որ դատարանը չկալանավորեց նրան և Միրոնովը միանգամայն ազատ է:

Ընթերցեք նաև. Միրոնով. Հայաստանում ինձ հետ հյուրի պես են վարվել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---