Հայաստանում 4 անգամ ավելի շատ վիսկի է արտադրվել, քան շամպայն

Հայաստանում 4 անգամ ավելի շատ վիսկի է արտադրվել, քան շամպայն

PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ում արտադրվել է ավելի քան 890.000 լիտր վիսկի, ինչը մոտ 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում արտադրվել է ընդամենը 217.000. լիտր շամպայն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին կեսին արտադրվել է նաև մոտ 4.766 մլն լ օղի, 10 մլն լ կոնյակ, 3.3 մլն լ գինի և ավելի քան 11 մլն լ գարեջուր: Բացի այդ արտադրվել է ևս 38 մլն լ ոչ ալկոհոլային ըմպելիք և 21 մլն լ հանքային ջուր:

Մանածագործական և հագուստի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակների մեջ զգալի աճ է գրանցվել գուլպաների արտադրության ոլորտում՝ մոտ 2,5 անգամ՝ 4 մլն զույգից հասնելով 10 մլն-ի: Մոտ 10 անգամ ավելացել են նաև շաքարավազի արտադրության ծավալները՝ 54.119 տոննա՝ նախորդ տարվա 5.650 տոննայի դիմաց:

2015 թ. Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է մոտ 4,981 մլն լ օղի, 7,740 մլն լ կոնյակ, 3 մլն լ գինի և ավելի քան 13 մլն լ գարեջուր: Բացի այդ արտադրվել է 41 մլն լ ոչ ալկոհոլային ըմպելիք և 23 մլն լ հանքային ջուր:

Կարդացեք նաև՝ Հայաստանից 7 ամսում մոտ $98 մլն-ի ծխախոտ է արտահանվել

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---