// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբ. Կշարունակենք սատարել Արցախի անկախության պաշտոնական ճանաչմանը

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբ. Կշարունակենք սատարել Արցախի անկախության պաշտոնական ճանաչմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը շնորհավորական նամակ է ուղղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, հայտնում է Tert.am-ը:

Շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անունից շնորհավորում ենք Ձեզ և Արցախի ժողովրդին անկախության 25 ամյակի առթիվ, որը տոնում եք սեպտեմբերի 2-ին: Այս պատմական օրը կարևոր պահ է Արցախի ինքնորոշման և ազատության իրավունքները պաշտպանելուն ուղղված պայքարում:

Քառորդ դար առաջ Ձեր ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց հանուն ազատության` հայտնելով ինքնիշխան և անկախ պետություն կառուցելու իր մտադրության մասին: Հաղթահարելով խորհրդային ճնշումն ու Ադրբեջանի ագրեսիան` Հանրապետության կազմավորումը 1991-ին ազատության, ժողովրդավարության և խաղաղության հիմնարար սկզբունքների ապացույցը դարձավ»:

Նամակում ասվում է, որ չնայած տարիներ շարունակ տևող բռնությանը և սպառնալիքներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է ապացուցել իր հավատարմությունն այդ համաշխարհային արժեքներին:

«Մենք ողջունում ենք Ձեր երկրում անցկացվող ազատ և արդար ընտրությունները և առաջադեմ ժողովրդավարական կառավարությանը հավատարիմ մնալու ձեր սկզբունքը:

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Արցախի տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը: Մենք նաև դատապարտում ենք Ադրբեջանին Արցախի ժողովրդի նկատմամբ ապրիլին ցուցաբերած ագրեսիայի համար, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի զինվորականների և քաղաքացիների շրջանում: Լիահույս ենք, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանաձևը կգտնվի:

Մենք կշարունակենք մեր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և կոչ անել Արցախի անկախության պաշտոնական ճանաչմանը»,-ասվում է ԱՄՆ կոնգրեսականների նամակում:

1991-ի սեպտեմբերի 2–ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրապետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:

1991-ի դեկտեմբեր 10–ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: «Այո» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%–ը (108.615 մարդ):

1991-ի դեկտեմբերի 28-ին ձեւավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն (խորհրդարան) ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին, դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:

 Ուշագրավ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես
Այցը տեղի կունենա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով
Նշվում է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ
«Նրա կյանքը միշտ տոկունության խորհրդանիշ կլինի մեզ համար»,-ասել է պրոֆեսոր Դեմիրճյանը