«Բանակ 2016». Հայաստանը ներկայացել է հրետանային նշանառության սարքերով![]() 6 սեպտեմբերի 2016 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան Կուբինկա ռազմակայանում մեկնարկել է «Բանակ 2016» ռազմատեխնիկական միջազգային համաժողովը, որին մասնակցում է ռազմատեխնիկական հինգ հայկական ձեռնարկություն, հայտնում է «Sputnik Արմենիան»: Հայաստանը ներկայացել է հրետանային նշանառության սարքերով, որոնք հարմարեցված են լեռնային պայմանների համար: Ցուցահարթակներում իրենց ազգային ցուցանմուշներով ՀՀ- ից բացի ներկայացել են նաև Բելառուսը և Ղազախստանը։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ասել էր, որ «Բանակ 2016»-ը սպառազինության ժամանակակից նմուշների, ռազմական և հատուկ տեխնիկայի ցուցադրման համար ամենամեծ հարթակն է: 140 հազար քմ տարածքում տեղադրվել են ցուցահանդեսային տաղավարներ և բաց ցուցանմուշներ, պայմաններ են ստեղծվել սպառազինության և ռազմական տեխնիկայի ընթացքային, թռիչքային և կրակային հնարավորությունները ցուցադրելու համար։ Համաժողովին մասնակցում է ավելի քան հազար ռուսական ձեռնարկություն և կազմակերպություն, ինչպես նաև ավելի քան 80 արտասահմանյան պատվիրակություն։ Համաժողովը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |