Վրաստանի ՄԻՊ-ը հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվողի ինքնասպանության դեպքով նյութեր է պահանջել 9 սեպտեմբերի 2016 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին պահանջել է Գլդանի №8-րդ բանտում ինքնասպանություն կատարած բանտարկյալ Նոդար Ակոպովի բանտախցի վիդեոտեսագրությունը: Ակոպովը մեղադրվում էր Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Քաչոտյանների ընտանիքի 4 անդամին սպանելու մեջ, նա ինքնասպանություն է գործել օգոստոսի 27-ին: Ակոպովի մահվան փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115- րդ հոդվածի համաձայն` հասցնել ինքնասպանության: «Ակոպովի կալանքի պայմանները նորմալ էին, բայց նա երկու անգամ փորձել է ինքնասպան լինել, որի պատճառով նրան տեղափոխել են մենախուց», - հայտնել է Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին՝ հավելելով, որ տղամարդուն մահացած են գտել խցի լոգարանում, Jnews.ge-ին հղումով գրում է Panorama.am-ը: Նա նշել է, որ Ակոպովի խցիկում տեղադրված էր վիդեոհսկողություն: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ դեռ չկա որևէ ապացույց, որ, Ակոպովի հանդեպ բռնի գործողություններ են ձեռնարկվել այլ բանտարկյալների կամ պահակախմբի կողմից: Հանրային պաշտպանի գրասենյակը հարցում է ուղարկել դատախազություն տրամադրելու բանտարկյալի տեսագրությունը, ով ենթադրաբար ինքնասպանություն է գործել:«Մենք նամակ ենք ուղարկել` պահանջելով տրամադրել այս դեպքի վերաբերյալ բոլոր տվյալները, որպեսզի համոզվենք այն բանում, որ Ակոպովի հանդեպ բռնություն չի կիրառվել», - հայտարարել է Նանուաշվիլին: Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում 2016-ի հուլիսին հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Արմինեի և Ասյայի դիերը: Տանը միայն նրանք էին ապրում, իսկ հայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի: Վաչիանն ամբողջությամբ հայաբնակ է: Այն գտնվում է Ախալքալաքից 6 կմ հեռավորության վրա: Այդ գյուղի տարածքով է այժմ անցնում նորաբաց՝ թուրք-վրացական Կարծախի սահմանից սկսվող միջպետական ճանապարհը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |