Դոնի Ռոստովում մտադիր են «Երևան» առևտրի տուն բացել![]() 15 սեպտեմբերի 2016 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն առաջարկել է Դոնի Ռոստովում «Երևան» առևտրի տուն բացել: Այդպիսի առաջարկ է արել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը Ռոստովի քաղաքապետ Սերգեյ Գորբանի հետ հանդիպմանը, հայտնում է 161.ru-ն: «Իմ պատկերացմամբ դա հարթակ կլինի երկու երկրների բիզնեսի շփման, պայմանագրերի կնքման համար: Կարելի է ներառել նաև մշակութային և հումանիտար գործակցությունը»,-ասել է Ասոյանը: Գորբանն իր հերթին ողջունել է հայկական կողմի նախաձեռնությունը և աջակցություն խոստացել: Ըստ Ռոստովի քաղաքապետարանի տվյալների, Դոնում արտադրվող ապրանքների արտահանումը Հայաստան 2015-ի տվյալներով աճել է 42,4%-ով: Մինչդեռ, ըստ ՀՀ գլխավոր հյուպատոսի, ՀՀ-ից Ռոստովի մարզ արտահանումը չնչին ծավալներ ունի` 2015-ին այն կազմել է ընդամենը 2,3 մլն դոլար: 2016-ի ավարտին Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը կմեկնի Երևան և կմասնակցի 5-րդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, ՀՀ հետ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու նպատակով: 2016-ի օգոստոսի 12-ի դրությամբ, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից ԵՏՄ անդամ երկրներ արտահանված թարմ պտուղ-բանջարեղենային մթերքների արտահանումն աճել է 90%-ով: 2016-ի օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 85.326 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 49.827 տոննա պտուղ-բանջարեղեն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |