Քիմ Քարդաշյանը NY Times-ում դատապարտել է Ցեղասպանության դեմ թուրքական գովազդը WSJ-ում

Քիմ Քարդաշյանը NY Times-ում դատապարտել է Ցեղասպանության դեմ թուրքական գովազդը WSJ-ում

PanARMENIAN.Net - Ամերիկահայ դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանն ամբողջ էջով մեկ գովազդ է տեղադրել New York Times-ում` դատապարտելով նրանց, ով ժխտում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը:

Քարդաշյանի հոդվածը, մասնավորապես, ուղղված է 2016-ի ապրիլին ամերիկյան Wall Street Journal-ում ծավալված թուրքական կազմակերպության Ցեղասպանությունը ժխտող գովազդային արշավի դեմ:

Ապրիլի 20-ին լույս է տեսել WSJ թերթի համարը, որտեղ ամբողջ էջով մեկ «Ճշմարտությունը հավասար է խաղաղության» բառերով և երեք ձեռքի պատկերով գովազդ է հրապարակված` ձեռքերը ներկված են թուրքական, հայկական և ռուսական դրոշների գույներով: Թուրքական ձեռքը խաղաղության նշան է ցուցադրում, հայկականի ու ռուսականի մատները խաչած են: Գովազդը հղում է կատարում Fact Check Armenia կայքին, որը 1,5 մլն հայերի սպանությունը օսմանցի թուրքերի կողմից ներկայացնում է որպես հայկական «քարոզչություն»:

Քարդաշյանն իր հոդվածում գրել է. «Ես և իմ ընտանիքս սովոր ենք տարբեր տեսակի անհեթեթություններին մամուլում: Մենք սովորել ենք անտեսել դա: Կեղծիքից լավ վերնագրեր են ստացվում, լավ վերնագրերն ապահովում են հաջողված շապիկներ, հաջողված շապիկների շնորհիվ ամսագրերն ու հանդեսները լավ են վաճառվում: Բայց երբ ես լսեցի, որ Wall Street Journal-ի առաջին էջին հոդված է հայտնվել, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ես ուղղակի չկարողացա անտարբեր մնալ»:

«Շատ պատմաբաններ համարում են, որ եթե Թուրքիան ստանձներ պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար, ինչպես նաև համապատասխան դատապարտում ստանար արվածի համար, ապա, հնարավոր է, Հոլոքոսթ չլիներ: 1939-ին` Լեհաստան նացիստների ներխուժումից մեկ շաբաթ առաջ, Հիտլերն ասել է. «Ի վերջո ով է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Մենք ենք խոսում, մենք պարտավոր ենք»,-գրել է Քարդաշյանը:

«Մենք պետք է խոսենք այդ մասին, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ճանաչված չէ մեր կառավարության կողմից, որովհետև, երբ մենք ժխտում ենք մեր անցյալը, մենք վտանգում ենք մեր ապագան»,-ասվում է Քարդաշյանի հոդվածում:

Photo: Արամ Համբարյանի Թվիթեր
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---