«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը բացվել է. Ավելի քան 300 ընկերություն է մասնակցում![]() 19 սեպտեմբերի 2016 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 19-22-ը անցկացվում է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ անգամ անցկացվող հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին 2016-ին Հայաստանից և Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից: Ցուցահանդեսին մասնակցում են նաև գործարար պատվիրակություններ Հայաստանի տնտեսության համար հեռանկարային շուկաներ ներկայացնող երկրներից։ Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով և հետաքրքրվել ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների արտադրանքով ու ծառայություններով, ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց խնդիրների և զարգացման ծրագրերի մասին: Ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայաստան զարգացման հիմնադրամը: 2015-ին մասնակցել էր մոտ 330 ընկերություն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |