Կոսովոյի դասագրքերում Վանը, Մուշն ու Էրզրումը նշված են որպես Հայաստանի տարածք

Կոսովոյի դասագրքերում Վանը, Մուշն ու Էրզրումը նշված են որպես Հայաստանի տարածք

PanARMENIAN.Net - Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցներում աշակերտներին բաժանված պատմության դասագրքերում տեղ գտած պատմական քարտեզները թուրքերի զայրույթն են առաջացրել: Բանն այն է, որ դասագրքերում Վանը, Մուշը և Էրզրումը նշված են որպես Հայաստանի տարածք, դրանից հարավ ընկած հատվածը` Քուրդիստան, իսկ ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքը` Պոնտոս:

Tert.am-ը թուրքական «Ջումհուրիյեթ» թերթին հղումով գրում է, որ Պրիզրեն քաղաքի թուրքական համայնքը բողոքների տարափ է ուղղել Կոսովոյի գիտության և տեխնոլոգիաների նախարարություն, մեծ հիստերիա է բարձրացել նաև Թուրքիայում:

Կոսովոյի գիտության և տեխնոլոգիաների նախարարության թուրքալեզու կրթության բաժնի ղեկավար Ֆերդի Քովաչը նշել է, որ գրքերն ուղարկվել են Ալբանիայից, նա նաև խոստացել է անել հնարավոր ամեն բան, որպեսզի գրքերը վերանայվեն և փոխվեն:

Սեպտեմբերի սկզբին Թուրքիայում գործող հայկական Aras հրատարակչության կողմից տպագրվել է հայերի ու հայկական մշակույթի մասին պատմող երեխաների համար նախատեսված «Ովքե՞ր են այս հայերը» ճանաչողական գիրքը: Ըստ թուրքական Evrensel.net լրատվական կայքի` գիրք-ձեռնարկը պատրաստվել է Լոնդոնի Հայկական ինստիտուտի (The Armenian Institute) տնօրեն Սուսան Փոլ Փաթթիի, Գագիկ Ստեփան-Սարգսյանի և Մարալ Քերովբյանի կողմից:Հոդվածի հեղինակը հույս է հայտնել, որ գիրքը դպրոցականների շրջանում բավականաչափ տարածվելու դեպքում կարող է նպաստել 2 ժողովրդի միջև բարեկամությանը:

Թուրքերենով հրատարակված գիրքը տեղեկություններ է տալիս հայ ժողովրդի պատմության, հայերենի, հայկական երաժշտության, կրոնական ավանդույթների ու սովորույթների, հայկական խոհանոցի, ժողովրդական պարերի, ազգային հագուստների, առածների, պոեզիայի, խաղերի մասին: Տեղեկություններն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով օգտագործվել են բազմաթիվ թեմատիկ նկարներ ու լուսանկարներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---