«Բիթլիս և Մուշ». Թուրքիայում հին հայկական քաղաքների մասին պատմող նոր գիրք է լույս տեսել![]() 23 սեպտեմբերի 2016 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում գործող հայկական Aras հրատարակչությունը հրատարակել է Արևմտյան Հայաստանի տարածքում պատմական հայկական քաղաքների մասին թուրքերեն նոր գիրք: Aras-ի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է գրքի կազմն ու նկարագիրը, պատվիրատուները հնարավորություն ունեն գիրքը գնելու հենց կայքից, կամ էլ հրատարակչության գրասենյակից, գրում է Tert.am-ը: Ռիչարդ Հովհաննիսյանի կազմած և Զուլալ Քըլըչի թարգմանած «Բիթլիս և Մուշ» անվանումով նոր գիրքը պատմում է ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող արևմտահայկական քաղաքների հին հայկական անվանումների, պատմության և աշխարհի հայերի համար դրանց կարևորության մասին: Բիթլիսից և Մուշից բացի, գրքում տեղ են գտել մանրամասն տեղեկություններ Վանի, Տիգրանակերտի, Ուրֆայի, Սեբաստիայի, Էրզրումի, Կարսի, Անիի, ինչպես նաև Կիլիկիայի մի շարք քաղաքների մասին: Գրքում կարելի է գտնել նաև Փոքր Ասիայի տարածքում հին մի շարք քաղաքների (Զմյուռնիայի, Կ.Պոլսի, Կեսարիա) հայկական բնակչության վերաբերյալ տեղեկություններ: Սեպտեմբերի սկզբին Թուրքիայում գործող հայկական Aras հրատարակչության կողմից տպագրվել է հայերի ու հայկական մշակույթի մասին պատմող երեխաների համար նախատեսված «Ովքե՞ր են այս հայերը» ճանաչողական գիրքը: Ըստ թուրքական Evrensel.net լրատվական կայքի` գիրք-ձեռնարկը պատրաստվել է Լոնդոնի Հայկական ինստիտուտի (The Armenian Institute) տնօրեն Սուսան Փոլ Փաթթիի, Գագիկ Ստեփան-Սարգսյանի և Մարալ Քերովբյանի կողմից:Հոդվածի հեղինակը հույս է հայտնել, որ գիրքը դպրոցականների շրջանում բավականաչափ տարածվելու դեպքում կարող է նպաստել 2 ժողովրդի միջև բարեկամությանը: Թուրքերենով հրատարակված գիրքը տեղեկություններ է տալիս հայ ժողովրդի պատմության, հայերենի, հայկական երաժշտության, կրոնական ավանդույթների ու սովորույթների, հայկական խոհանոցի, ժողովրդական պարերի, ազգային հագուստների, առածների, պոեզիայի, խաղերի մասին: Տեղեկություններն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով օգտագործվել են բազմաթիվ թեմատիկ նկարներ ու լուսանկարներ: Կարդացեք նաև՝Կոսովոյի դասագրքերում Վանը, Մուշն ու Էրզրումը նշված են որպես Հայաստանի տարածք ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |