Բագրատյանն առաջարկում է Հայ Առաքելական եկեղեցին բերել հարկային դաշտ28 սեպտեմբերի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին հարկ չպետք է վճարի. հարցը սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը բարձրաձայնել է նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին խնդրել է բացատրություն ներկայացնել: «Բացատրեք ինձ, ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին հարկ չպետք է տա, աշխարհը փոխվել է այդ հարկի պատճառով, երբ 1536-ին Հենրի 8-րդն անջատվեց Կաթոլիկ եկեղեցուց, շնորհիվ Նապոլեոնի՝ 19-րդ դարի սկզբներին, այդ նույն բաները փոխ առավ Կաթոլիկից»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը: Ըստ նրա, պատմական տարբեր գնահատականներ կան, բայց Հայ Առաքելական եկեղեցու հզորացման պատճառով երկու անգամ պետականություն ենք կորցրել՝ 428թ.-ին, 1045թ.-ին: Վախթանգ Միրումյանը նշել է, որ եթե պնդում է՝ ևս մեկ անգամ կարող են հարկման հարցը վերանայել: «Ուղղակի երկու նկատառումներից ելնելով չենք նախատեսել, խնդիրներից մեկը կապված է շինությունների կադաստրային արժեքների գնահատման հետ»,- ասել է Միրումյանը և նշել, որ նաև որոշակի բեռ կլինի կրոնական կազմակերպությունների համար, որոնց ֆինանսական միջոցներն առկա չեն: Բագրատյանն արձագանքել է՝ խոսքը նրա մասին է, որ անընդհատ եկեղեցի ենք կառուցում: «Մենք 6600 եկեղեցի ունենք կառուցած, իսկ բնակչության 1000 շնչին ընկնող եկեղեցիների թվով երկրորդն ենք քրիստոնյա աշխարհում՝ հույներից հետո, ռուսները, որ 14 անգամ ավելի են՝ 27 հազար է: Հունական Սանտորինի քաղաքում ամեն տուն մի եկեղեցի ունի, չենք հասել իրենց, բայց ուզում ենք ձգտել, իմաստը ո՞րն է»,- ասել է պատգամավորը: Տեղից արձագանքել է նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Որպես հունական և հայկական արմատներ ունեցող մարդ, շատ ուրախ ու հպարտ եմ, որ առաջին երկու տեղերը կիսում են հույներն ու հայերը»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |