Զեկույց. Հայաստանն ավելի քիչ կոռումպացված է, քան Իտալիան ու Իսպանիան![]() 30 սեպտեմբերի 2016 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կոռուպցիայի համաշխարհային վարկանիշով առաջ է անցնում եվրոպական մի շարք երկրներից: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index), որում էթիկայի և կոռուպցիայի ցուցանիշով Հայաստանը հավաքել է 3.5 միավոր (1-7 սանդղակով)՝ զբաղեցնելով 65-րդ հորիզոնականը: Սանդղակում նույն ցուցանիշն ունեն նաև Կիպրոսը, Վիետնամը, Թունիսը, Մոնտենեգրոն, Կորեան ու Եգիպտոսը: Այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսպանիան (74-րդ հորիզոնական), Չեխիան (79-րդ հորիզոնական), Իտալիան (87-րդ հորիզոնական), Սերբիան (96-րդ հորիզոնական): Ցուցակը գլխավորում են Սինգապուրը՝ հավաքելով 6.4 միավոր՝ հնարավոր առավելագույն 7-ից, Նոր Զելանդիան ու ԱՄԷ-ն՝ 6.3-ական միավոր: Վատագույն ցուցանիշն ունեն Վենեսուելան (1.7 միավոր), Բոլիվիան ու Չադը՝ 2-ական միավոր: Հարևան պետություններից Վրաստանը զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 50-րդ, Ադրբեջանը՝ 55-րդ, Իրանը՝ 73-րդ, Ռուսաստանը՝ 75-րդ հորիզոնականում են: Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |