Զեկույց. Հայաստանն ավելի քիչ կոռումպացված է, քան Իտալիան ու Իսպանիան

Զեկույց. Հայաստանն ավելի քիչ կոռումպացված է, քան Իտալիան ու Իսպանիան

PanARMENIAN.Net - Հայաստանը կոռուպցիայի համաշխարհային վարկանիշով առաջ է անցնում եվրոպական մի շարք երկրներից: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index), որում էթիկայի և կոռուպցիայի ցուցանիշով Հայաստանը հավաքել է 3.5 միավոր (1-7 սանդղակով)՝ զբաղեցնելով 65-րդ հորիզոնականը: Սանդղակում նույն ցուցանիշն ունեն նաև Կիպրոսը, Վիետնամը, Թունիսը, Մոնտենեգրոն, Կորեան ու Եգիպտոսը:

Այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսպանիան (74-րդ հորիզոնական), Չեխիան (79-րդ հորիզոնական), Իտալիան (87-րդ հորիզոնական), Սերբիան (96-րդ հորիզոնական):

Ցուցակը գլխավորում են Սինգապուրը՝ հավաքելով 6.4 միավոր՝ հնարավոր առավելագույն 7-ից, Նոր Զելանդիան ու ԱՄԷ-ն՝ 6.3-ական միավոր: Վատագույն ցուցանիշն ունեն Վենեսուելան (1.7 միավոր), Բոլիվիան ու Չադը՝ 2-ական միավոր:

Հարևան պետություններից Վրաստանը զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 50-րդ, Ադրբեջանը՝ 55-րդ, Իրանը՝ 73-րդ, Ռուսաստանը՝ 75-րդ հորիզոնականում են:

Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---