Հալեպում ռմբակոծությունների հետևանքով հայեր են զոհվել

Հալեպում ռմբակոծությունների հետևանքով հայեր են զոհվել

PanARMENIAN.Net - Հալեպում սեպտեմբերի 30-ին ռմբակոծությունների հետևանքով հայեր են զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ:

Arevelk.am-ը հաղորդում է, որ ռումբեր են ընկել հայկական եկեղեցիներից մեկի բակում, իսկ մեկ այլ ռումբ՝ Վիլլաներ թաղամասում, որի հետևանքով էլ զոհվել են հայերը:

Սեպտեմբերի 28-ին Հալեպի Սուլեյմանիե շրջանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է հայազգի Սևան Հատատը(1969թ.):

Հունիսի 4-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ հրթիռ են արձակել: Զոհվել է 1980-ին ծնված Բեթի Ներսեսյանը:

Հունիսի 5-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանը կրկին թիրախ է դարձել ահաբեկիչների համար: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---