Հալեպում հինգ հայ է զոհվել. Վիրավորներ կան

Հալեպում հինգ հայ է զոհվել. Վիրավորներ կան

PanARMENIAN.Net - Հալեպում սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով զոհվել է հինգ հայ, ութը վիրավորվել են, հայտնում է «Հայերն այսօր»-ը:

Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Հալեպի Նոր Գյուղի և Վիլլաներ թաղամասերում:

Վիլլաներ թաղամասում հրթիռակոծության հետևանքով զոհվել են հայազգի քույր և եղբայր Արման և Մարի Հինտոյանները, Ծիլա Ճապաղջուրյանը, Հասմիկ Կիրակոսեան-Պերեճիքլյանը. նրանց կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթը։

Ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը: Թեթև վիրավորվել են Պեթի Լախոյան-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմինյանը և Մարի Կարապետյանը:

Սեպտեմբերի 28-ին Հալեպի Սուլեյմանիե շրջանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է հայազգի Սևան Հատատը(1969թ.):

Հունիսի 4-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ հրթիռ են արձակել: Զոհվել է 1980-ին ծնված Բեթի Ներսեսյանը:

Հունիսի 5-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանը կրկին թիրախ է դարձել ահաբեկիչների համար: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---