Իսպանիայի Մարբելյայի քաղխորհուրդը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Մարբելյայի քաղխորհուրդը  ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Իսպանիայի Մարբելյայի քաղաքային խորհուրդն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Քվեարկությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին այդ հայտարարության ընդունմանը:

Տեղի ունեցած քննարկումների ընթացքում քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները խոսել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության և դրա կանխարգելիչ բնույթի մասին՝ հատկապես ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Բանախոսները ընդգծել են Իսպանիայի կենտրոնական իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորությունը:

Իսպանիայի տասնյակ քաղաքների և տարածաշրջանների տեղական ինքնակառավարման մարմիններ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Երկիրը պետական մակարդակով համապատասխան բանաձև, սակայն, չի ընդունել:

Կարդացեք նաև՝ Բազիլիկատայի մարզային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---