ՀՀ-ին նվիրված ներդրումային համաժողով կկայանա Նյու Յորքում. Կներկայացվի 8 ներդրումային ուղղություն 3 հոկտեմբերի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հովանվորությամբ` հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի կունենա ներդրումային համաժողով: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ: «Նախատեսվում է, որ համաժողովը կդառնա ամենամեծածավալ միջոցառումը: Կներկայացվի 8 ներդրումային ուղղություն, այդ թվում` զբոսաշրջության ոլորտը», - ասել է Մելքոնյանը: Մասնավորապես, ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արեգակնային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հեռանկարները ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նյու Յորքում նախատեսվում է լայնածավալ միջոցառում անցկացնել, որին կներկայացվի հանրապետության ներդրումային գրավչությունը, ինչպես նաև նրա մրցակցային առավելությունները: Նման ներդրումային համաժողովը կարող է օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման հարթակ դառնալ, ինչի հետ կապված պետք է առավելագույն ջանք գործադրել` Հայաստանի ներուժը ներկայացնելու համար: Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա կլինեն առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt և մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ: Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչեանը նշել էր, որ Հայաստանի տնտեսության մեջ արտերկրյա ներդրումների չափը զգալի նվազել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Եվրամիության հետ տնտեսական համագործակցության խորացման փոխարեն նախընտրեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵՏՄ-ին. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |