Հալեպում 2 հայ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել

Հալեպում 2 հայ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Հալեպի Նոր Գյուղ հայաշատ թաղամասի ռմբակոծման հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

Ինչպես հայտնում է «Գանձասարը», զոհվածներն են Գասպար Շատոյանը՝ ծնված 1986 թ-ին, և Մովսես Մովսիսյանը՝ ծնված 1987 թ-ին:

Վիրավորվել է Վարուժան Տոնապետյանը:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով Հալեպում զոհվել էր հինգ հայ, ութը վիրավորվել էին:

Հրթիռակոծութվել էին Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---