Հայաստանը կմասնակցի Աստանայի «Էքսպո-2017»-ին

Հայաստանը կմասնակցի Աստանայի «Էքսպո-2017»-ին

PanARMENIAN.Net - Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Աստանա Էքսպո-2017»-ին: Այդ մասին Աստանա աշխատանքային այցի ժամանակ հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարն Աստանայում հանդիպել է «Աստանա Էքսպո-2017»-ի վարչության նախագահ Ահմեդժան Եսիմովի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի մասնակցության հեռանկարները «Աստանա Էքսպո-2017»-ին: Եսիմովը հայտնել է, որ «ԱՊՀ բոլոր երկրներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը ցուցահանդեսին, և զանկալի է, որ Հայաստանը ևս լինի դրանց թվում», հայտնում է 365info.kz-ն:

Ցուցահանդեսին մասնակցությունը հաստատել է 104 երկիր, որից 98-ը հանձնակատար է նշանակել, 82-ը` ստորագրել է մասնակցության պայմանագիր:

Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցնի Աստանայում 2017-ի հունիսի 10-ից մինչր սեպտեմբերի 10-ը: Ակնկալվում է ավելի քան 2 մլն այցելու և մոտ 5 մլն այցելություն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---