Նազարբաևի այցը Երևան մրսածության պատճառով չեղարկվել է

Նազարբաևի այցը Երևան մրսածության պատճառով չեղարկվել է

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցը Երևան չեղարկվել է: Նա չի մասնակցի Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Երևանում նախագահին կփոխարինի երկրի վարչապետ Բակտիժան Սագինտաևը, հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն պետք է ժամաներ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Նազարբաևը պլանային բուժում է անցնում մրսածության պատճառով, ընդհանուր առմամբ նրա առողջական վիճակը մտահոգություն չի առաջացնում»,-ասել է մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:

«Որոշ փոփոխություններ են արվել` մինչ ընթացիկ շաբաթվա վերջը նախագահի մասնակցություն միջազգային միջոցառումներին չի նախատեսվում: ՀԱՊԿ նիստերին Երևանում կմասնակցի վարչապետը: Նախագահի հետագա գործունեությունը կընթանա ըստ սահմանված ժամանակացույցի»,-ասել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, հայտնում է Informburo.kz-ն:

Նուրսուլթան Նազարբաևի հայաստանյան այցին նախորդելու էր նրա այցն Ադրբեջան, որը նույնպես չեղարկվել է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---