Օմբուդսմենն այցելել է հացադուլ հայտարարած Եղնուկյանին

Օմբուդսմենն այցելել է հացադուլ հայտարարած Եղնուկյանին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները, այդ թվում՝ բժիշկ մասնագետը, Պաշտպանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 17-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող, հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանին հանդիպելու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Եղնուկյանի հետ, արձանագրել նրա կողմից բարձրացված խնդիրները:

Եղնուկյանը հոկտեմբերի 7-ից հայտարարել է հացադուլ, խցում պահվում է մենակ, ապահովված է ջրով:

Առանձնազրույցի ընթացքում Եղնուկյանը ներկայացրել է խնդիրներ՝ կապված իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, իրեն կալանքի տակ պահելու հիմքերի, իր ընտանիքի անդամների հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու և մի շարք այլ հարցերի հետ:

Հուլիսի լույս 20-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու կասկածանքով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---