Թուրքիան դուրս է գալիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից. Պատճառը՝ Ցեղասպանության հարցում Թուրքիային դեմ «քայլերն են»

Թուրքիան դուրս է գալիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից. Պատճառը՝ Ցեղասպանության հարցում Թուրքիային դեմ «քայլերն են»

PanARMENIAN.Net - Թուրքիան դուրս է գալիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից: Պատճառը, ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջընի, այն է, որ նախագիծն աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դեմ իրականացվող քայլերին:

Թուրքական Sondakika լրատվամիջոցին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ նախարարը նկատի է ունեցել «Ստեղծագործ Եվրոպա»-ի կողմից Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին ցույց տված 200մլն եվրոյի աջակցությունը: Իսկ վերջերս Թուրքիան արդեն կասեցրել էր իր մասնակցությունը «այդ նախագծին հենց այդ աջակցության պատճառով:

«Մինչ այժմ մեր առաջ քաշած պայմանների կատարման մասին որևէ հստակ բան չի ասվել: Դրա համար էլ կառավարության որոշմամբ մենք դուրս ենք գալու»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբն իր «Աղետ» համերգային ծրագրով հանդես կգա Թուրքիայում. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստեղծագործությունը նոյեմբերի 13-ին կհնչի Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում:

«Ստեղծագործ Եվրոպան» 1.460 մլրդ եվրո բյուջեով նախագիծ է, որն աջակցում է Եվրոպայում 2014-2020թթ. իրականացվող մշակութային ձեռնարկումներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան, տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---