Մինսկ թռչող «Բոինգին» ստիպել են Կիև վերադառնալ` սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել ՀՀ քաղաքացու պատճառով

Մինսկ թռչող «Բոինգին» ստիպել են Կիև վերադառնալ` սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել ՀՀ քաղաքացու պատճառով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Կիևից Մինսկ թռչող «Բելավիա» ավիաընկերության «Բոինգ 737-800» ինքնաթիռը, ուկրաինացի ավիակարգավարի պնդումով ստիպված է եղել Կիևի օդանավակայան վերադառնալ: Անձնակազմին ասվել է, որ հրահանգը չկատարելու դեպքում կործանիչներ օդ կբարձրացվեն: Այդ մասին հայտնում է Tut.by գործակալությունն ավիաընկերության մամուլի ծառայության վրա հղումով:

Ինքնաթիռում եղել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

«15: 36-ին Բելառուսի օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա օդանավի անձնակազմի հրամանատարը հրահանգ է ստացել կարգավարից անհապաղ օդանավակայան վերադառնալու պահանջով առանց պատճառների բացատրության: Հայտարարվել է նաև, որ հրահանգը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ: Անձնակազմը ենթարկվել է հրամանին և 15:37-ին ինքնաթիռը սկսկել է վայէջքը»,-հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

15:55-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում: Ուկրաինայի իրավապահ մարմիններն ինքնաթիռից իջեցրել են 1 ուղևորի, որը ՀՀ քաղաքացի է:

Վերալիցքավորվելով`16:37-ին В2−840 չվերթը մեկնել է Մինսկ և բարեհաջող վայրէջք է կատարել «Մինսկ» օդանավակայանում տեղի ժամանակով 17:33-ին:

Բելառուսական ավիափոխադրողը նշում է, որ Ուկրաինայի իրավապահ մարմիններն ազատ են արձակել ուղևորին, որի համար ստիպել էին իջեցնել ինքնաթիռը` նա Մինսկ է ուղևորվել նույն օրը երեկոյան 19:00-ին «Բելավիա» ընկերության B2−830 չվերթով:

Ինչպես հայտնել է «Սեգոդնյա.ուա»-ն չվերթի ուղևորներից մեկի վրա հղումով, ինքնաթիռից իջեցվել է Մարտիրոսյան ազգանունով ուղևորը: «Մեզ բացատրեցին, որ նա Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից է և նրան կասկածում են հանցագործություններ կատարելու մեջ»,-ասել է նա:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դա «Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն է եղել:

«Բելավիա» ավիաընկերությունը մտադիր է ծախսերի հատուցում պահանջել: Ավիաընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել ուղևորներից պատճառված անհարմարության համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---