Ուորլիք. Ալիևը պատրաստ է հանդիպել Սարգսյանին

Ուորլիք. Ալիևը պատրաստ է հանդիպել Սարգսյանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում: Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հոկտեմբերի 21-ի երեկոյան համանախագահները ժամանել են Բաքու: Այնուհետև նրանք կայցելեն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

«Ես անձամբ եմ խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հայտարարել է, որ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նա պատրաստակամություն է հայտնել հանդիպելու առաջարկությունները քննարկելու համար: Կան որոշակի նպատակներ, մենք կքննարկենք դրանք: Մենք կքննարկենք նաև նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպման հարցը: Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ՀՀ նախագահ Սարգսյանի հետ այդ գործընթացի շրջանակում»,-հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Ավելի վաղ դիվանագետը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կպայմանավորվեն առաջիկայում հանդիպման մասին և կշարունակեն երկխոսությունը: Նա ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն Վիեննայում և Պետերբուրգում ավելի վաղ կայացված որոշումների իրականացմանն առնչվող հարցեր:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---