ՌԴ հետախուզության նախկին պետ. ԼՂ վերաբերյալ պայմանագրի կնքումը խափանվեց Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով

ՌԴ հետախուզության նախկին պետ. ԼՂ վերաբերյալ պայմանագրի կնքումը խափանվեց Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով

PanARMENIAN.Net - Ղարաբաղի գծով խաղաղ պայմանագիրը ձախողվել է Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով, որը չէր ցանկանում տարածքներ զիջել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն, այժմ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Վյաչեսլավ Տրուբնիկովը, հայտնում է BaltNews.lv-ն:

«Ես 4 տարի մասնակցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, որը քննարկում էր Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերը: Դա շատ դժվար էր: Սակայն Ղարաբաղի մասով իմ օրոք դրական իրավիճակ էր: Հանգուցյալ Հեյդար Ալիևն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, շատ ճիշտ էին ամեն ինչ ընկալում: 2000-ի ապրիլին մենք հանդիպեցինք Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթում»,-ասել է Տրուբնիկովը:

«Մենք գտել էինք բանաձևը. Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով հնարավոր կլիներ միջանցք ապահովել Ադրբեջանի համար դեպի հարավ, և Հայաստանից մինչև Ստեփանակերտ: Սակայն Հեյդար Ալիևը…Նա սկզբում ոչ ոքի չէր ասում, իսկ երբ պատմեց իր մերձավոր պաշտոնյաներին, նրանք դեմ եղան. «Ինչպե՞ս, մեր տարածքից կտորներ ենք տալու»,-ասել է նա:

Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Վերջին տասնամյակում հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկած մի քանի տարբերակներ մերժվել են Ադրբեջանի կողմից. վերջինը 2001 թվականի «Փարիզյան սկզբունքներն» էին, որոնք ամփոփվել էին կողմերին ներկայացված Քի Վեստի փաստաթղթում: Քի Ուէսթից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հրաժարվեց ձեռքբերված պայմանավորվածություններից: Համարվում է, որ Ալիեւի վրա ուժեղ ճնշում գործադրեց նրա մերձավոր շրջապատը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---