Նալբանդյանը Ջակարտայում քննարկել է ԵՏՄ և ԱՍԵԱՆ երկրների գործակցության հնարավորությունը 1 նոյեմբերի 2016 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ջակարտայում հանդիպել է Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի, գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Մինին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԱՍԵԱՆ, ինչպես նաև Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հնարավորություններին: Գլխավոր քարտուղար Մինը ներկայացրել է ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները, իրականացվող ծրագրերը, ընկերակցության հիմնումից ի վեր տնտեսական փոխգործակցության խորացման արդյունքները, անդամ պետությունների համար ստեղծված նոր հնարավորությունները, կազմակերպության հեռանկարները: Հանդիպման օրակարգում էր Եվրասիական տնտեսական միության և Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության փոխգործակցության հնարավորությունը: Լե Լուոնգ Մինը այդ առումով նշել է, որ ԱՍԵԱՆ-ը հետաքրքրված է նման համագործակցությամբ, և այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվում ինչպես անդամ երկրների, այնպես էլ ընկերակցության կողմից: Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել այդ ջանքերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԱՍԵԱՆ-ը Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցություն է, որին անդամակցում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Սինգապուրը, Բրունեյը, Մալայզիան, Կամբոջան, Ֆիլիպինները, Վիետնամը, Լաոսը և Մյանման: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |