Մոսկվայի միակ հայկական դպրոցը փակվելու եզրին է![]() 2 նոյեմբերի 2016 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում գործող միակ պետական հայկական դպրոցը կարող է փակվել: Այդ մասին հայտնել է N1650 դպրոցի խորհրդի կառավարիչ Իրինա Ռուբանովան, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Հայկական N1650 դպրոցը հիմնվել է 1989-ին Սպիտակի երկրաշարժից հետո, որպեսզի Մոսկվայում բուժվող երեխաները կարողանան շարունակել ուսումն իրենց սովոր պայմաններում: Ռուբանովան ասել է, որ հայկական դպրոցը մտադիր են միացնել տեղի մոսկովյան դպրոցի հետ, ինչպես նաև պահանջում են ֆինանսավորում գտնել: Ըստ նրա, դպրոցն արդեն դիմել է Ռուսաստանի հայերի միությանը և հայկական այլ կազմակերպություններին, բայց ապարդյուն: «Դպրոցը բյուջետային է, պետական, երեխաներն այն հաճախում են անվճար: Հիմա մեզ մոտ նոր համակարգ է գործում` դպրոցը ֆինանսավորվում է կախված երեխաների թվից: Մեր դպրոցը 5-հարկանի շենք է Կրեմլի հարևանությամբ, ծախսերը շատ են, ուսուցիչներն այստեղ շատ են»,-ասել է Ռուբանովան: Նա հավելել է նաև, որ ՀՀ կրթության նախարարությունն արել է հնարավորը` պատրաստակամություն հայտնելով դպրոցի բազայի վրա ապահովել Երևանի և Մոսկվայի միջև կրթական նախգծերի իրականացումը, մասնավորապես` ուսումնամեթոդական և կադրային ապահովման հարցերում: Դպրոցի ճակատագիրը պետք է լուծվի մինչև 2017-ի հունվարի 1-ը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |