Պոլսի պատրիարքական աթոռի համար առաջադրվել է 4 թեկնածու

Պոլսի պատրիարքական աթոռի համար առաջադրվել է 4 թեկնածու

PanARMENIAN.Net - Պոլսի Հայոց Պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ, Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի պաշտոնանկությունից հետո, պատրիարքական աթոռի համար առաջադրվել է չորս թեկնածու:

«Արևելքի» հաղորդմամբ, առաջադրվել են պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը, Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալեանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Պեքճեանը և Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլճեանը:

Չնայած Ստամբուլի հայ համայնքի՝ նոր առաջնորդ ընտրելու պահանջին նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: Համայնքի մեծ մասը մեղմ ասած «չի ընդունում» պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ով վայելում է թուրքական իշխանության աջակցությունը:

Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հունիսի 7-ին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»:

Կարդացեք նաև՝Պոլսի Հայոց պատրիարքը պաշտոնաթող է արվել. Նոր ընտրությունների համար թույլտվություն դեռ չկա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---