// IP Marketing video - START// IP Marketing video - END

Չինացիները կկարողանան Հայաստան ժամանել էլետրոնային մուտքի արտոնագրերով

Չինացիները կկարողանան Հայաստան ժամանել էլետրոնային մուտքի արտոնագրերով

PanARMENIAN.Net - Չինաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան ժամանել էլետրոնային մուտքի արտոնագրերով: Այդ մասին նոյեմբերի 3-ին կառավարության նիստում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարը հիշեցրել է, որ ըստ գործող կարգի, Չինաստանի բնակիչները պետք է անձամբ այցելեին դեսպանատուն ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար:

«Հաշվի առնելով երկրի աշխարհագրական մեծ չափերը, հասկանալի է, որ դա լուրջ բարդություններ է առաջացնում, ուստի, առաջարկվում է հնարավորություն տալ Չինաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագիր ստանալու համար օգտվել E-VISA համակարգից: Դա թույլ կտա ավելացնել Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների քանակը»,-ասել է Քոչարյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Ըստ ԱԳՆ հիմնավորման, 2015-ին կտրուկ աճել է ՀՀ այցելող Չինաստանի քաղաքացիների թիվը` 70 տոկոսով, իսկ 2016-ի առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 80 տոկոս:

 Ուշագրավ
Պատասխանելով ապագայում նոր հանդիպման մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ «կոնկրետ պլաններ դեռ չկան»
Արցախի ԱԳՆ-ն նաև Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել հակամարտության ուժային լուծման անհեռանկարային քաղաքականությունից
Սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Նրանք ներկա կլինեն ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակի ընթրիքին