Հարցում. Կո՞ղմ եք, թե՝ դեմ Ղարաբաղի վերանվանմանը

Հարցում. Կո՞ղմ եք, թե՝ դեմ Ղարաբաղի վերանվանմանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նոր Սահմանադրությամբ կվերանվանվի՝ դառնալով Արցախի Հանրապետություն: Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է ԼՂՀ ԱԺ նախագահ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը՝ նշելով, որ փաստացի իրագործվում է այն, ինչի մասին խոսել են տարիներ շարունակ:

«Արցախը Ղարաբաղի հին հայկական անվանումն է: Մենք կվերադառնանք մեր պատմական, իրական անվանմանը, ինչն իր արտացոլումը կգտնի նոր Սահմանադրության հենց առաջին կետում»,- ասել է Ղուլյանը:

Գործող Սահմանադրության համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները համարժեք են և ընդունելի:

ԼՂՀ նոր Սահմանադրության նախագիծը տեղադրվելու է ԱԺ կայքում, ինչից հետո կսկսվեն հանրային քննարկումները: Իսկ մինչև այդ, առաջարկում ենք մասնակցել PAN-ի հարցմանը.

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---