Դեսպան. Լեհական կողմը ցավով է ընդունել տանկերի արդիականացումը ռուսներին վստահելու որոշումը![]() 9 նոյեմբերի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Լեհ գործարարները ուշադիր հետևում են «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկության գործունեության հաջողությանը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, հայտնում է Aysor.am-ը: «Մեր գործարարները ուշադիր հետևում են «Լյուբավա-Արմենիա» գործընկերության հաջողությանը: Արդյո՞ք այն շահութաբեր, եկամտաբեր ներդրում է: Կարելի է ասել, որ նրանց համար «Լյուբավան» օրինակ է, փորձառություն է, թե ինչպես կարելի է հաջող գործել Հայաստանի շուկայում», - նշել է դեսպանը: Անդրադառնալով Հայաստանի ԶՈւ տանկերի արդիականացման հարցին՝ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության որոշումը Ռուսաստանին վստահելու Հայաստանին պատկանող տանկերի արդիականացումը «լեհական կողմը ընդունեց ցավով, բայց ըմբռնումով»: Դեսպանն ասել է նաև, որ Լեհաստանի կառավարությունը հույս ունի, որ Հայաստան-ԵՄ շրջանակային պայմանագրի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ: Եժի Մարեկ Նովակովսկին հավելել է, որ «գործարարներն առավել անհամբերությամբ են սպասում շրջանակային պայմանագրի ստորագրմանը, որը պետք է կարգավորի երկկողմ տնտեսական հարաբերությունների ընթացքը»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ ԶՈւ Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիր են սկսել: Տանկերը կհասցվեն Տ-72Բ4 մակարդակին: Մինչ այդ ՀՀ ՊՆ-ն մտադիր էր իր տանկերի արդիականացման պայմանագիր կնքել լեհական Bumar Łabędy ընկերության հետ PT-72U ծրագրով:84 տանկի արդիականացման պայամանագրով Երևանը $100 մլն պետք է վճարեր: Խոսքը տասնյակ տանկերի մասին է: Տ-72Բ4-ն ավելի լավ մանևրային բնութագրեր և մարտական ցուցանիշներ ունի: Հիմնական աշխատանքները կատարվում են Հայաստանում, ինչը թույլ է տալիս հայկական կողմին պակաս ծախսատար դարձնել գործընթացը, հետևաբար ավելի շատ տանկեր արդիականացնել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |