Bloomberg. Ադրբեջանն ու ՀՀ-ն վերջին 10 տարում $27 մլրդ են ծախսել սպառազինության վրա21 նոյեմբերի 2016 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության մրցավազքը գնալով լուրջ խնդիր է դառնում. Հայաստանն «Իսկանդեր» հրթիռային համալիրներ է գնում, իսկ Ադրբեջանը «կամիկաձե» անօդաչու սարքեր Իսրայելից և բանակցում է Պակիստանից բարձր տեխնոլոգիական զենքի գնման շուրջ, հայտնում է «Կոմերսանտը» Bloomberg-ի վրա հղումով: Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, այդ ամենը տեղի է ունենում ապրիլյան վերջին սրացումից ամիսներ անց: Ըստ բրիտանական Chatham House հետազոտական կենտրոնի և ամերիկյան Bloomberg գործակալության փորձագետների, սպառազինության մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով սաստկանում է: «Մենք տեսնում ենք, թե ինչպես է մրցավազքը գնալով ավելի լրջանում: Իսկ դա նշանակում է, որ ապագայում բախումների հավանականությունն աճում է»,-ասել է Chatham House-ի փորձագետ Զաուր Շիրիև: Ըստ Bloomberg-ի, Ադրբեջանն ու Հայաստանը վերջին 10 տարում $27 մլրդ են ծախսել սպառազինության վրա, որտեղ առաջատարն Ադրբեջանն է, որը փաստորեն իր նավթային եկամուտները վերածում է ռազմական գործոնի: Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի տվյալների, որն առաջատար հաստատություններից է այդ բնագավառում, Ադրբեջանը 10 տարում $22,7 միլիարդի զենք է գնել` դառնալով խոշորագույն զենք ներմուծողը Եվրոպայում: Փորձագետները հիշատակում են Ադրբեջանի կողմից «կամիկաձեների» օգտագործումն ապրիլին Ղարաբաղում: Իսկ սեպտեմբերին արդեն Բաքուն հայտարարեց, որ մտադիր է սեփական «կամիկաձե» անօդաչուներն արտադրել Իսրայելի տեխնոլոգիայով: Այդ հայտարարությունները հնչել են գրեթե զուգահեռ Հայաստանում «Իսկանդերների» ցուցադրմանը Անկախության օրվա զորահանդեսի ժամանակ: Bloomberg-ը նշում է, որ հայկական կողմի մոտ «Իսկանդերների» հայտնվելուն Բաքուն պատասխանեց զորավարժություններով C-300 զենիթահրթիռային համալիրների կիրառմամբ: Երկու կողմերը վիճաբանում են ուժերի բալանսի փոփոխման շուրջ: Հայ փորձագետները պնդում են, որ «Իսկանդերների» գնումը փոխել է ուժերի հարաբերակցությունը, քանի որ «այդ հրթիռային համակարգը կարող է կարևորագույն օբյեկտներ խոցել Բաքվում և ամբողջ Ադրբեջանում»: Բաքվում ուժերի հարաբերակցության փոփոխությունը հօգուտ Հայաստանի ժխտում են: Ամեն դեպքում, եզրակացնում է գործակալությունը, սպառազինությունների մրցավազքը հակամարտության ցանկացած սրացում էլ ավելի լուրջ է դարձնում: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր: ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: Ընթերցեք նաև. Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |