2017-ի պետբյուջեի եկամուտների և ծախսերի ծավալը կարող է ավելանալ

2017-ի պետբյուջեի եկամուտների և ծախսերի ծավալը կարող է ավելանալ

PanARMENIAN.Net - Գործադիրը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին: Պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ, որից հետո սահմանված կարգով՝ Ազգային ժողով:

Ազգային ժողովում պետբյուջեի նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է 339 առաջարկություն:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները` բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների և ծախսերի զուտ ծավալներն առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար, մոտ 97 և մոտ 84.3 ՀՀ մլրդ դրամով:

Փոփոխությունների արդյունքում, ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի ամփոփ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, եկամուտներինը` 1.210 մլրդ ՀՀ դրամ (եկամուտներ/ՀՆԱ - 22.4 տոկոս), որից հարկային եկամուտներ և տուրքեր 1.135 մլրդ ՀՀ դրամ կամ հարկեր/ՀՆԱ–21 տոկոս, ծախսերինը` 1.36 մլրդ ՀՀ դրամ կամ ծախսեր/ՀՆԱ – 25.2 տոկոս, դեֆիցիտինը` մոտ 150 մլրդ ՀՀ դրամ, դեֆիցիտ/ ՀՆԱ հարաբերակցությունը՝ 2.8 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---