ՀՀ-ն բանան է արտահանում ԵՏՄ

ՀՀ-ն բանան է արտահանում ԵՏՄ

PanARMENIAN.Net - Արդեն 2 ամիս է՝ ArmEc Trading ՍՊԸ-ն Հայաստանից բանան է արտահանում ԵՏՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան և Ղազախստան:

Ընկերությունը հիմնադրվել է 2016 թ. մարտին՝ նպատակ ունենալով իրագործել «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի առևտրատնտեսական ծրագրերը և հատկապես Հայաստանը Էկվադորի և ԵՏՄ միջև տարանցիկ երկիր դարձնելու նախագիծը:

«Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կնքած համագործակցության պայմանագրերի հիման վրա ArmEc Trading ՍՊԸ-ն ձեռք է բերել էքսկլյուզիվ պայմանավորվածություններ Էկվադորից արտահանում իրականացնող էկվադորական պետական մարմինների և կազմակերպությունների հետ, որոնց թվում առանցքային դեր ունեն Էկվադորի արտաքին առևտրի նախարարությունը և «ՊրոԷկվադոր» կազմակերպությունը:

Երկարատև բանակցությունների շնորհիվ ArmEc Trading ՍՊԸ-ին հաջողվել է հասնել նրան, որ Էկվադորից արտահանում իրականացնող պետական մարմինները էկվադորական արտադրանքի հատուկ խմբաքանակ հատկացնեն հենց Հայաստանին, որի միջոցով էլ կատարվում է էկվադորական արտադրանքի արտահանումը ԵՏՄ երկրներ, ընդ որում՝ ArmEc Trading ՍՊԸ-ն, գրանցված լինելով Հայաստանում, իր հարկային պարտավորությունները (շահութարկ) կատարում է մեր երկրում:

ԵՏՄ երկրների հետ երկու ամսվա ընթացքում ձևավորված շրջանառությունը, ինչպես նաև պայմանավորվածությունները ԵՏՄ շուկայում գործող ընկերությունների հետ՝ շրջանառության ծավալի և ապրանքատեսականու մեծացման վերաբերյալ, վստահություն են ներշնչում, որ Հայաստանից բանանի արտահանումը հետզհետե կաճի: Այս պահին բանակցություններ են ընթանում բանանից բացի նաև կակաո, ծովամթերք, արմավենու յուղ ԵՏՄ արտահանելու վերաբերյալ:

Նոյեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ «Հայ-Էկվադորական բարեկամություն» հասարակական կազմակերպության և Էկվադորի արտաքին առևտրի նախարարության ու ProEcuador կազմակերպության միջև ընթացող բանակցությունները մոտեցել են ավարտին: Ըստ այդ բանակցությունների՝ կողմերը նախատեսում են Հայաստանի միջոցով էկվադորական ապրանքը հասցնել ԵՏՄ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---