Լավրով. ԼՂ հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսեսուս դեռ չկա

Լավրով. ԼՂ հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսեսուս դեռ չկա

PanARMENIAN.Net - ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական հավաքի արդյունքներով հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսեսուս դեռ չկա:

Նրա խոսքով՝ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները վերաբերում են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացմանը: Նա տեղեկացրել է, որ այդ թիվն ավելացել է ընդամենը 7-ով, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Aysor.am-ը:

«Այդ համաձայնությունները պետք է ամրապնդվեն ԵԱՀԿ-ի որոշումներով, իսկ դրա համար անհրաժեշտ է կոնսեսուս: Դիտորդների թվի ավելացման հարցի հետ կապված կոնսեսուս կա, սակայն, թե որտեղ պետք է տեղակայվեն, կոնսեսուս դեռ չկա: Ես, ինչպես և շատերը, կարծում եմ, որ նրանք պետք է տեղակայվեն շփման գծի երկայնքով»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ի երեկոյան Համբուրգում հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---