Հայոց ցեղասպանության թանգարանի կայքը` թուրքական DDoS հարձակումների թիրախում

Հայոց ցեղասպանության թանգարանի կայքը` թուրքական DDoS հարձակումների թիրախում

PanARMENIAN.Net - Թուրքական հանցավոր Surface Defence հաքերների խումբը նոր սխեմա է մշակել, որը թույլ կտա ստեղծել DDoS հարձակումներ իրականացնող խմբերի լիգա: Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը թուրքական DDoS հարձակումների թիրախների ցանկում է, հայտնում է The Merkle-ն:

Պոտենցիալ թիրախների ցանկը, որոնք ենթարկվելու են DDoS հարձակումների, դեռ այնքան էլ երկար չէ, բայց մի քանի հայտնի կազմակերպություն է ներառում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից բացի ներառված է նաև Գերմանիայի Քրիստոնյա դեմոկրատական միության կայքէջը, որը գլխավորում է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:

Թուրքիայի հարաբերությունները Գերմանիայի հետ վատթարացան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Թուրքական Surface Defence-ը DDoS հարձակումների մրցույթ է կազմակերպում, որի մասնակիցները մեկական միավոր կստանան հաջող հարձակումների յուրաքանչյուր 10 րոպեի համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---