«Գազպրոմն» ու Վրաստանը չեն պայմանավորվել դեպի ՀՀ գազի տարանցման հարցում

«Գազպրոմն» ու Վրաստանը չեն պայմանավորվել դեպի ՀՀ գազի տարանցման հարցում

PanARMENIAN.Net - Ռուսական «Գազպրոմն» ու Վրաստանը դեռևս համաձայնության չեն հասել 2017թ. համար դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման գնի վերաբերյալ:Բանակցությունների առաջին փուլն անարդյունք է ավարտվել:

Բանակցությունները պետք է վերսկսվեն, բայց ժամկետները դեռ որոշված չեն:

Վիեննայում կայացած բանակցություններից հետո վերադարձած Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է ԶԼՄ-ներին, որ «Ռուսաստանը ցանկանում է տարանցման դիմաց գումարով վճարել, իսկ Վրաստանը ցանկանում է պահպանել նախկին ձևը` առաքվող գազի 10 տոկոսի տեսքով»:

«Ռուսաստանը ցանկանում է գազի տարանցման համար ֆինանսական հատուցման մոդելին անցնել, իսկ մեզ համար դա անընդունելի է: Մենք կպաշտպանենք մեր դիրքորոշումը»,-ասել է Կալաձեն, հայտնում է Teknoblog.ru-ն:

Վրաստանը տարեկան մոտ 2,5 մլրդ խմ գազ է սպառում: Հիմնական ծավալը ներմուծվում է Ադրբեջանից: Մեկ տարի առաջ, այս նույն ժամանակահատվածում կրկին տևական բանակցություններ էին ընթանում Վրաստանի և «Գազպրոմի» միջև, սակայն արդյունքում Թբիլիսին հասավ իր ուզածին և պահպանեց վճարման գործող կարգը` ստանալով ՀՀ առաքվող ռուսական գազի 10 տոկոսը:

Վրաստանը «Շախդենիզ« հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից:Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից:Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---