Թուրքիայում հայկական եկեղեցին ավտոկայանատեղիի է վերածվել

Թուրքիայում հայկական եկեղեցին  ավտոկայանատեղիի է վերածվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող կիսավեր հայկական եկեղեցին վերածվել է ավտոկայանատեղիի:

Մոտ 200 տարի հայ և ասորի ժողովրդի համար որպես աղոթատեղի ծառայած հայկական բողոքական եկեղեցու պատերին այսօր կարելի է տեսնել ավտոկայանատեղիի տերերի կողմից փակցված գովազդային վահանակներ, թուրքական Evrensel լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Դիարբեքիրի մշակութային հուշարձանների պահապանության վարչության պատասխանատվության տակ գտնվող եկեղեցին ավելի վաղ օգտագործվել է որպես ալյուրի գործարան և առևտրի կենտրոն:

Տեղացիներից մեկը՝ նշելով, որ սա առաջին դեպքը չէ, որ քրիստոնեական հուշարձանը նման ճակատագրի է արժանանում, ասել է. «Նախկինում մեր պապերի՝ ոչ մահմեդական հարևանների հետ ապրած ժամանակների մասին հիշեցնող միակ ժառանգությունը այս պատմական եկեղեցին է: Իսկ այսօր այդ ժառանգությունը վերանալու վտանգի առաջ է»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---