108 տարեկանում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Կանադայում բնակվող վերջին մարդը21 հունվարի 2017 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Մոնրեալում հունվարի 19-ին 108 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Կանադայում բնակվող վերջին մարդը՝ Քնար Բոհջալյան–Եմենիջյանը։ Կանադայի հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Քնար Բոհջալյան–Եմենիջյանը ծնվել է 1909 թվականին Կեսարիայում (այժմ՝ Կայսերի)։ Բոհջելյան ընտանիքի անդամները թուրքական անուններ էին կրում Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկվելու համար։ Հազարավոր հայերի նման նրանք ևս ստիպված են եղել կրոնափոխ լինել՝ ողջ մնալու համար: Բոհջելյանն ամուսնացել էր և տեղափոխվել Եգիպտոս, իսկ 1971–ին ընտանիքով հաստատվել Մոնրեալում։ Քնար Բոհջալյան–Եմենիջյանն ուներ 2 որդի, 3 թոռ և 3 ծոռ։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |