ՀՀ-ն ու «Ռոսատոմը» կբանակցեն միջուկային անվտանգության հարցերի շուրջ

ՀՀ-ն ու «Ռոսատոմը» կբանակցեն միջուկային անվտանգության հարցերի շուրջ

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրություն է ստորագրել «Ռոսատոմի» և ՀՀ գերատեսչությունների միջև միջուկային և ճառագայթային անվտանգության արձանագրությամբ սահմանված պարտավորությունների կատարման միջոցառումների վերաբերյալ բանակցություններ անցկացնելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Ընդունել Ատոմային էներգիայի պետական «Ռոսատոմ» կորպորացիայի, ՌԴ ԱԳՆ հետ համաձայնեցված, առաջարկությունը «Ռոսատոմի», ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հետ միջուկային անվտանգության ոլորտում արձանագրություն կնքելու շուրջ բանակցություններ անցկացնելու մասին: Արձանագրությունը վերաբերում է ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև միջուկային վթարի օպերատիվ իրազեկման և միջուկային և ճառագայթային անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման գործնական միջոցառումների իրականացմանը: Վերոնշյալ համաձայնագիրը կնքվել է 2015-ի հոկտեմբերի 7-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նման տիպի համաձայնագրերը ստորագրում են հարևան երկրները, որոնց տարածքում շահագործվում են միջուկային էներգետիկ կայաններ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---