ԿՀՎ. ԱՍԱԼԱ-ն ջանք չէր խնայում ՀՅԴ հետ մրցակցությունը սրելու համար

ԿՀՎ. ԱՍԱԼԱ-ն ջանք չէր խնայում ՀՅԴ հետ մրցակցությունը սրելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է մոտ 13 մլն փաստաթուղթ, որոնց մի մասը վերաբերում է հայերին, Հայաստանին և սփյուռքին:

Ավելի վաղ PAN-ը ներկայացրել էր ԿՀՎ կարծիքն ԱՍԱԼԱ-ի վերաբերյալ: Այլ ուշագրավ փաստաթուղթ նկարագրում է երկրորդ նշանակալի զինյալ խմբավորումը՝ JCAG-ը կամ ՀՑԱՄ-ը (Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկներ, Justice Commandos of the Armenan Genocide):

1984 թվականին լույս տեսած զեկույցում գրվում է, որ JCAG-ը ստեծղվել է ՀՅԴ-ի կողմից՝ որպես պատասխան ԱՍԱԼԱ-ի գործողություններին հակազդելու համար: Այն չունի կապեր որևէ այլ զինված կազմակերպության հետ, գործում է բացառապես ինքնուրույն: JCAG-ը մանրակրտիտ կերպով կազմակերպում է իր գործողությունները հաջողելու համար: 1984 թվականի դրությամբ կազմակերպությունը կատարել էր 15 հաջող սպանություն: Նրանք հետևում էին թիրախին, երբ նա մեքենայով էր, մոտենում էին, երբ մեքենան դանդաղում էր, գնդակահարում, թողնում զենքերն ու իսկույն փախչում՝ չբռնվելու համար:

ԱՍԱԼԱ-ի ու ՀՅԴ-ի միջև մրցակցությունը ձգվում է ԱՍԱԼԱ-ի ստեղծումից ի վեր: ԱՍԱԼԱ-ի մեթոդներն արձագանք գտան երիտասարդ դաշնակցականների մոտ, ովքեր ՀՅԴ քաղաքական գործունեությունից Ցեղասպանության ճանաչման գործում օգուտ չէին տեսնում: ԱՍԱԼԱ-ն անում էր ամեն ինչ ՀՅԴ հետ մրցակցությունը համար՝ տպագրում իր «Արմենիա» պաշտոնաթերթում իրեն միացած ՀՅԴ-ականների հետ հարցազրույցներ, ՀՅԴ-ի կողմից հայերի՝ Արևմտուտք տեղափոխվելուն աջակցության վերաբերյալ քննադատական հոդվածներ: JCAG-ին անվանում էին «վախկոտ հարվածող-փախնողներ», ովքեր ահաբեկվում են գերի ընկնելու հեռանկարից, ԱՍԱԼԱ-ն իրեն էր վերագրում JCAG-ի որոշ գործողություններ: Այդ ամենը ստիպեց JCAG-ին թիրախին գնակահարել-հեռանալուց բացի նաև այլ մարտավարություն կիրառել: ԿՀՎ վերլուծաբանները հավատում են, որ Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատան վրա JCAG -ի հարձակումը («Լիսաբոնյան հնգյակի» գործողությունը՝ բոլոր հարձակվողները զոհվել են) պայմանավորված էր ԱՍԱԼԱ-ի կողմից Օրլիի օդանավակայանում աղմկահարույց պայթյունի կազմակերպմամբ. ՀՑԱԳ-ը չէր ցանկացել «հետ մնալ» մրցակցի փառքից:

«Մենք հավատում ենք, որ հետագա մրցակցությունը հայկական համայնքներում ազդեցության համար կարող է բերել անկանոն բռնության աճին», - ասվում է զեկույցում:

Զեկույցը նշում է նաև, որ ԱՍԱԼԱ-ի ավերիչ ձեռագիրը՝ մասնավորապես, Օրլիի օդանավակայանում պայթյունը, խմբավորման շարքերում պառակտում մտցրեց. Առանձնացվեց «ԱՍԱԼԱ Հեղափոխական շարժումը», որը թիրախավորելու էր բացառապես թուրքերին:

Վերլուծաբանները գրում են, որ ԱՍԱԼԱ-ի ու JCAG-ի գործողությունները մեծ աջակցություն են վայելել սփյուռքում: Խոսելով պատճառների մասին, նրանք նշում են ՀՅԴ-ի «ահաբեկչական հարուստ փորձը»՝ օրինակ բերելով «Նեմեսիս» գործողությունն ու Օթոմանյան բանկի գրավումը, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Ցեղասպանության հարցում, քաղաքական ասպարեզում ճանաչման փորձերի ձախողումը: Նշվում է նաև, որ ուժային գործողություններն ունեցան որոշ արդյունք. հանրության ուշադրությունը սևեռեց ցեղասպանության խնդրի վրա:

«Հանրային դատավարությունները, հատկապես Լոս Անջելեսում և Փարիզում, ուշադրություն սևեռեցին հայկական խնդիրների վրա, հայերին ամենատարբեր հարթակներ էին տրամադրում ցեղասպանության հարցը հանրայնացնելու համար: Հայկական համայքները գնալով ավելի են անհանգստանում, որ այս դատավարությունների ազդեցությունը (և «ազատամարտիկների» ինքնազոհաբերությունը) անիմաստ կկորեն, եթե ազգայնականության այս նոր ալիքը հնարավոր չլինի վերածել քաղաքական նվաճումների», - նշվում է փաստաթղթում:

1975-1983 թվականներին բոլոր հայկական զինված խմբերի կատարած 203 գործողություններից անհաջող էր ճանաչվել ընդամենը 14-ը:

Կարդացեք նաև. ԿՀՎ. ԽՍՀՄ-ը հայկական ու քրդական հատուկ ջոկատներ է ուղարկում Մերձավոր Արևելք

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---