Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմսերի գները մեկ տարում նվազել են 12%-ով![]() 30 հունվարի 2017 - 13:23 AMT PanARMENIAN.Net - 2017-ին Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմսերի գները 2016-ի համեմատ նվազել են 12%-ով: Այդպիսի տվյալներ են բերում զբոսաշրջային «Տուտու.ռու» ծառայության փորձագետները, որոնք առանձնացրել են ՌԴ-ից արտերկիր ամենաբյուջետային ու պահանջված ավիաչվերթները, հայտնում է ՌԲԿ-ն: Հետազոտության ընթացքում նրանք վերլուծել են 2017-ի փետրվարի 18-26-ը ՌԴ-ից արտերկիր թռիչքների բոլոր հարցումները: Հաշվի է առնվել այն փաստը, որ քաղաքացիների մի մասը տոնական օրերին կգումարի ևս 3 օր արձակուրդից և կուղևորվի որևէ երկիր պաշտոնական տոներից առաջ: Այդպես, 2017-ի փետրվարի համար Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմսերի միջին արժեքը նվազել է մինչև 8983 ռուբլի: Երևանը հայտնվել է ամենաբյուջետային ուղղությունների թվում Մինսկի, Քիշնևի, Վիլնյուսի և Հելսինկիի հետ մեկտեղ: Սակայն Երևանը չի մտել ՌԴ քաղաքացիների նախընտրած ուղղությունների մեջ փետրվարի տոներին: Ամենապահանջվածներն են Պրահան, Փհուկետը, Թբիլիսին, Բանգկոկը և Թել Ավիվը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |