Զախարովա. ԱՄՆ-ն և ՌԴ-ն դեռ չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման հարցը

Զախարովա. ԱՄՆ-ն և ՌԴ-ն դեռ չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Մոսկվան բարձր է գնահատում ժողովրդական դիվանագիտության դերը հակամարտությունների կարգավորման հարցում: Այդ մասին փետրվարի 3-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Սակայն կարևորագույն առաքելությունն է արագացնել հակամարտ կողմերի հանրային շրջանակներում խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունենալու և փոխընդունելի փոխզիջումների որոնման գաղափարը: Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած նախաձեռնություն, առաջին հերթին, պետք է դրան միտված լինի: Մենք ողջունում ենք ցանկացած հանրային նախաձեռնություն, որը հենց դրան ուղղված կլինի»,-ասել է Զախարովան:

Անդրադառնալով ՌԴ և ԱՄՆ փոխգործակցությանը ղարաբաղյան կարգավորման հարցում ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի օրոք` Զախարովան նշել է. «Ինչ վերաբերում է ամերիկացիների հետ շփումներին, այդպիսի շփում դեռ չի եղել, ուստի դրանք հիմա անիմաստ է մեկնաբանել: Սպասենք, մինչև այդպիսի շփում կլինի»:

Զախարովան անդրադարձել է նաև Թիլերսոնի այն հայտարարությանը, թե «ղարաբաղյան հակամարտությունը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին և տարածաշրջանի կայունությանը»:

«Կարծում եմ, անկասկած, դա նրա գնահատականն է որպես ԱՄՆ ներկայացուցչի: Սակայն, չմեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը, որն իրավասու է ինքնուրույն գնահատելու սպառնալիքները սեփական անվտանգությանը, ես կցանկանայի ասել, որ բուն հակամարտությունը ուղղակի սպառնալիք է հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանն ու ապագա զարգացմանը»,-ասել է նա, հայտնում է RT-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին Մյունխենում կայանալիք Անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Այդ մասին հայտնել է հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---