Հունգարիայում բեռնատարում հայտնաբերվել են Ք.ա. IX դարի ուրարտական արտեֆակտներ 9 փետրվարի 2017 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի ոստիկանությունը հաղորդել է, որ ավարտվել են 2016-ին բեռնատարի մեջ հայտնաբերված իրանական, շումերական և ասորական գտածոների ուսումնասիրման աշխատանքները: AP-հաղորդմամբ, արդյունքում վերականգնվել են Ք.ա. IX դարով թվագրվող արտեֆակտներ: Ենթադրվում է, որ գտածոները, այդ թվում՝ սաղավարտ, փոքր զանգեր և ձիու թամբ, հայտաբերվել են ուրարտացի բարձրաստիճան զինվորական սպայի գերեզմանից: Ոստիկանությունն իրերը հայտնաբերել է 2016-ի սեպտեմբերի 29-ին դեպի Լիտվա գնացող բեռնատարի սովորական զննության ընթացքում: Ազգությամբ թուրք վարորդը կմեղադրվի գողացված իրեր պահելու մեջ: Photo. British Museum Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |