Հակառակորդը կրկին ականանետեր, տարբեր տիպի նռնականետեր է կիրառել![]() 10 փետրվարի 2017 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանաման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան, հարավային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 34 արկ, որից 24-ը՝ ականանետերից, 10-ը՝ նռնականետերից: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում՝ խիստ անհրաժեշտության դեպքում պատասխանելով հակառակորդի նախահարձակ գործողություններին: Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը 60մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց: Բացի այդ, փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ՝ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: Կատարվում է քննություն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |