Վարչապետի խոստումների հետքերով. Որ մարզում ինչ ներդրումներ կարվեն

Վարչապետի խոստումների հետքերով. Որ մարզում ինչ ներդրումներ կարվեն

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 6-ին ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ամփոփել է վերջին երկուսուկես ամսում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մարզեր կատարած այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը:

Լոքյանը տեղեկացրել է, որ առաջին 5 մարզի համար կառավարությանը ներկայացվել է 44 ծրագիր, որից 34-ը ստացել է դրական եզրակացություն: Արդյունքում, մարզային այցելությունների արդյունքում նախարարությունում ձևավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են մոտ 200 մլրդ դրամ:

PanARMENIAN.Net ը հարցում էր ուղղել ՏԿԶ նախարարություն՝ խնդրելով տրամադրել վարչապետի մոտ քննարկված և հավանության արժանացած ներդրումային ծրագրերի ցանկը՝ ըստ մարզերի: Դրանք են՝

Արագածոտնի մարզ

Սաղմոսավան. «Էկոմյունիթի» (ECOmmunity) էկո թաղամասի հիմնում

Տեղեր. Տեղեր համայնքում քոթեջային հանգստյան գոտու հիմնում

Ուջան. Չրանոցային տնտեսության հիմնում

Աշտարակ. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում

Ոսկեվազ. «Ոսկեվազ» գինու գործարանի ընդլայնում և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում

Շիրակի մարզ

Բանդիվան. Բանդիվան կաթ. Սպանդանոցի ստեղծում և անասնամթերքի վերամշակման գործունեության կազմակերպում

Ձիթհանքով. Կտավատի ձեթի արտադրություն

Գյումրի. «Բասեն հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում»

Գյումրի.Գյումրիում գործող «Բեռլին հյուրերի տուն» ՍՊԸ-ի կողմից մատուցվող զբոսաշրջային ծառայությունների ընդլայնում

Գյումրի. «Խելացի տուն համակարգի արտադրություն»

Մաիսյան. Գործող ձեռնարկության զարգացում «Հացատու» ՍՊԸ»

Գեղարքունիքի մարզ

Լճաշեն. Կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության արտադրական հզորությունների ընդլայնում

Ակունք. Վարդենիսի պանրի գործարան` տարածաշրջանի զարգացման լոկոմոտիվ: Նախատեսվում է Վարդենիսի նախկին գարեջրի գործարանը վերափոխել պանրի գործարանի

Վարդենիս. Շինշիլաբուծական տոհմային տնտեսություն

Ծովագյուղ. Հնդկացորենի արտադրության և հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացման ծրագիր

Վահան. Կաթնամթերքի արտադրության հիմնում

Վարդենիկ. Համայնքի զարգացման և առողջ ապրելակերպի այլընտրանք (Կտավատի ձեթի արտադրություն)

Տավուշի մարզ

Բերդավան. Չրանոցային տնտեսության հիմնում Իջևանի տարածաշրջանում

Հաղթանակ. Բուսական յուղերի (արևածաղկի ձեթի) արտադրություն

Գանձաքար. «Գանձաքարֆարմ» դեղաբույսերի հավաքման, չորացման և իրացման կոոպերատիվի հիմնում

Իջևան. Տավուշի մարզում ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացման ծրագիր

Նավուր. «Մսի առք, սպանդանոցային մորթ, նախնական սառեցում և վաճառք»

Պտղավան. Նոյեմբերյանի տարածաշրջանում պտղի տնկարանի հիմնում

Իջևան. Իջևանում պահածոների էկոլոգիապես մաքուր պահածոների արտադրություն

Պտղավան, Հաղթանակ, Գոշ, Լճկաձոր. ՀՀ Տավուշի մարզի Պտղավան, Հաղթանակ, Գոշ և Լճկաձոր համայնքներում չրանոցների հիմնադրում: Ծրագիրն իրականացվում է Օքսֆամ Հայաստանի կողմից ստեղծված հայաստանյան ՕքսեՋեն հիմնադրամի կողմից

Սևքար. ՀՀ Տավուշի մարզի Սևքարի պահածոների արտադրամասի զարգացում

Այրում. ՀՀ Տավուշի մարզի Այրումի պահածոների արտադրամասի զարգացում

Կոթի. Պահածոների արտադրամասի հիմնում Natural Koti product

Կողբ. Նոր տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսության հիմնում

Վայոց ձորի մարզ

Վերնաշեն. Այծի կաթի և մսի արտադրություն

Գողթանիկ. Այծի կաթից պատրաստված պանիրների արտադրություն

Եղեգնաձոր. Վայրեաճ կուլտուրաների, պտղատու այգիների և ջրովի վարելահողերի օրգանիկ սերտիֆիկացում, մշակույթուն և օրգանիկ պահածոների արտադրություն

(Համայնքը հստակ չէ). Արևային ջերմատան կառուցում

Գոմք. Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր

Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացման ժամկետներին, նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ ներկայումս, կախված ծրագրի ոլորտից և ներդրումային ծավալներից, տարբեր գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---