ՀՀ արտահանումը հունվարին աճել է 35.4%-ով

ՀՀ արտահանումը հունվարին  աճել է 35.4%-ով

PanARMENIAN.Net - 2017-ի հունվարին Հայաստանում արտաքին ապրանքաշրջանառությունը 2016-ի հունվարի համեմատ աճել է 45.5%-ով` կազմելով $358.7 մլն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառակությունը:

Իսկ 2017-ի հունվարին, 2017-ի դեկտեմբերի համեմատ, արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 25.3%-ով։

ՀՀ-ից արտահանման ծավալը 2017-ի հունվարին կազմել է $121.5 մլն դոլար, ինչը 35.4%-ով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

Ներկրման ծավալը հունվարին ավելացել է 51.4%-ով` կազմելով մոտ $237.2 մլն:

Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2017-ի հունվարին կազմել է $ 115.7 մլն:

2016-ի 12 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1.783 մլրդ` 2015-ի $1.485-ի դիմաց. աճը՝ 20%: ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $3.292 մլրդ՝ 2015-ի $3.239-ի դիմաց (աճ՝ 1.6%):

Կարդացեք նաև՝ Երկրներ ու ապրանքներ, որոնք ձևավորել են ՀՀ արտահանումը 2016-ին. Ինչի շնորհիվ է ռեկորդ գրանցվել

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---