Նալբանդյանը ԱԳՆ մեդալով է պարգևատրել Զախարովային

Նալբանդյանը ԱԳՆ մեդալով է պարգևատրել Զախարովային

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳՆ մեդալներով է պարգևատրել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային և ՌԴ ԱԳՆ մի շարք աշխատակիցների:

Առաջին աստիճանի պատվո մեդալ է շնորհվել ՌԴ ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզային, իսկ Մարիա Զախարովան ստացել է երկրորդ աստիճանի պատվո մեդալ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին պարգևատրել է իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով:

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել պարոն Նալբանդյանին ՌԴ պետական պարգևի արժանանալու կապակցությամբ և նո-հակալություն հայտնել իմ գործընկերների անունից այն գնահատականի համար, որը հնչեց նրանց հասցեին»,-հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Փետրվարի 22-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով և Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ռուսաստան:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը բացել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Նույն օրը նախատեսված էին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---