Կուրց. Ավստրիան որպես ԵԱՀԿ նախագահ ջանում է ԼՂ հակամարտության կարգավորման համար

Կուրց. Ավստրիան որպես ԵԱՀԿ նախագահ ջանում է ԼՂ հակամարտության կարգավորման համար

PanARMENIAN.Net - Ավստրիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ջանքեր է գործադրում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը, ասվում է ՄԱԿ կայքում:

Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության, Մերձդնեստրի ու Վրաստանում հակամարտությունների կարգավորման համար:

Նախարարը նշել է, որ դասական հակամարտություններից բացի ԵԱՀԿ-ն ստիպված է գործ ունենալ նաև ծայրահեղականության և ահաբեկչության հետ, որոնք լուրջ սպառնալիք են դարձել խաղաղությանն ու անվտանգությանը Եվրոպայում: «ԵԱՀԿ երկրներից մոտ 10.000 մարդ է համալրել ԻՊ շարքերը՝ Սիրիայում, Իրաքում և Լիբիայում մարդկանց բռնաբարելու և սպանելու նպատակով»,-ասել է Կուրցը:

Նա հավելել է, որ գրոհայինները ոչ միայն տառապանքներ են պատճառում այդ երկրների բնակչությանը, այլ հակամարտության գոտիներից վերադարձողները նաև լուրջ սպառնալիք են հանդիսանում հենց ԵԱՀԿ անդամ երկրների համար:

ԼՂ հակամարտության խնդրին անդրադարձել էր նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր հակամարտությունների հանգուցալուծմանը Եվրոպայում:

«Մենք սատարում ենք տարածաշրջանային դերակատարների ու կազմակերպությունների ջանքերին, ներառյալ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, Հարավային Կովկասում, Մոլդովայում, ինչպես նաև Ուկրաինայում շարունակվող հակամարտության իրավիճակում: ՄԱԿ-ը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և կոչ է անում հակամարտության կողմերին անել ամեն հնարավորը մեղմացնելու համար լարվածությունն ու ընդունել նախկին համաձայնեցված միջոցներն, ուղղված հակամարտության կանխարգելմանը»,-ասել է Գուտերիշն իր ելույթում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---